17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային եւ բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, եւ վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է եւս 18 ընտանիքին փոխհատուցում տրամադրելու հարցը:

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց կողմից բարձրացվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու եւ դրանց լուծման հարցում հետեւողական լինելու համար: Վարչապետն իր հերթին նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, եւ արվում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ