14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանում դեղորայքն ավելի մատչելի է և որակյալ. Զարուհի Փոստանջյան

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանը կարծես թե բացակայում է ոչ միայն իր առողջապահության նախարարությամբ, այլև այլ մարմիններով ևս: Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց դեղորայքի շուկայի և ավիատոմսերի գների միջև:

Փոստանջանը հիշեց, որ ամբողջ ամռանը ՀՀ քաղաքացիները չէին կարողանում օգտվել Զվարթնոց օդանավակայանից թանկ ավիատոմսերի պատճառով, իսկ հարևան Վրաստանում դրանք մի քանի անգամ էժան են, նույն բանն էլ տեղի է ունենում դեղերի շուկայում.

«Վրաստանից ավելի մատչելի ու որակյալ դեղորայք կարող ենք ձեռք բերել, քան ՀՀ-ում: Դեղերի շուկայում առկա մենաշնորհն ինքն իրենով չի վերանալու և «Դեղերի մասին» ներկայացված օրինագիծն էլ այդ հարցը չի լուծելու, քանի որ նրանք ունեն քաղաքական հովանավորչություն: Եթե չկա մրցակցություն, պարզ է, որ դեղերի գները կլինեն բարձր և անորակ: Օգտվում են օլիգարխները, տուժում են ՀՀ քաղաքացիները»,- վստահեցրեց պատգամավոր: Իսկ իրավիճակից դուրս գալու համար պատգամավորն առաջարկեց հանրությանն ինքնակազմակերպվել և ստեղծել իր կառավարման մարմինները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ