10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը կրկին հիշեց Զաքարյանի շքեղ առանձնատունը

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի է` փորձում է հասկանալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոն դոլար արժողությամբ տան ծագումնաբանությունը, որովհետև, ըստ Փաշինյանի, դա կարևոր է ՎՊ նախագահի գործունեության վստահելիության աստիճանը բարձրացնելու համար:

«Վերջին անգամ մենք այդ թեմայով խոսել ենք 2013-ին, և Դուք հարցազրույցներից մեկում պարզաբանել եք, որ այդ տան գումարները ձեզ տվել են ձեր ընկերները, մտերիմները, մասնավորապես ձեր ընկեր Ալբերտ Բոյաջյանը, այնինչ Ձեր այդ ընկերը գումարները ուղարկել է Ձեզ լիազորագրերով, որ իր համար տուն կառուցեք, ոչ թե Ձեզ համար»,- Ազգային ժողովում ասաց Փաշինյանը՝ ակնարկելով, որ փաստորեն Իշխան Զաքարյանի գործունեության մեջ կան հետաքննելու արժանի կոռուպցիոն ռիսկեր:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց, թե Փաշինյանի հարցերի բոլոր պատասխանները կան թե իր կողմից տարբեր ԶԼՄ-ներին տրված հարցազրույցներում, թե Ալբերտ Բոյաջյանի կողմից տրված հարցազրույցներում: Զաքարյան նաև առաջարկեց Փաշինյանին հանդիպում ունենալ Բոյաջյանի հետ, որի ընթացքում Բոյաջյանն այդ ամենի մասին շատ ուղիղ կխոսի:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ Իշխան Զաքարյանը շարունակաբար խուսափում է պատասխանել իր հարցերին, իսկ իր հարցին պարտավոր է ինքը, այլ ոչ թե Բոյաջյանը:

Լուսանկարը՝ Slaq.am-ի

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ