16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանը կա, ընդդիմախոսները՝ ոչ

ԱԺ արտահերթ նիստի վերջում, երբ խորհրդարանի դահլիճը գրեթե դատարկ էր, քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2015թ հաշվետվությունն ու 2016 թ տարեկան ծրագիրը: Ի տարբերություն վերջին երկու տարիներին՝ այս անգամ հաշվետվությունը ներկայացնում էր անձամբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նրան հարցեր տալու համար գրանցվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Սկզբունք Մելքումյանն ասաց, թե իր հարցը քաղաքական ենթատեքստ չունի, այլ ունի միայն մասնագիտական ենթատեքստ, ապա հարցրեց.
«Երկու տարի առաջ դուք հնչեցրեցիք ռիսկերի մասին, մոտ 700 միլիարդ դրամի մասին էր խոսքը, դա մեծ հնչեղություն ունեցավ, դրանից հետո ակտիվ չէիք գալիս ԱԺ: Այս ընթացքում պետական միջոցները ծախսելու արդյունավետության մակարդակը բարձրացել է, թե ոչ, գործերը լավացել են մեր երկրում, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Իշխան Զաքարյանը միայն ասաց, թե կարող է արդյունավետության գնահատական տալ առանձին ծրագրերի հետ կապված, սակայն ՎՊ-ն լավագույն դեպքում կարող է վերահսկողության տակ պահել բյուջեի ծրագրերի ծախսային մասի 10 տոկոսը:

Հավելենք, որ երկու տարի է՝ ինչ ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որպեսզի հաշվետվությունը ներկայացնի հենց Իշխան Զաքարյանը, ով իր փոխարեն ԱԺ էր ուղարկում իր տեղակալին, իսկ այսօր նա անձամբ եկել էր ԱԺ, իսկ ՀԱԿ խմբակցությանը ու ընդդիմադիր այլ պատգամավորներ բացակայում էին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ