Կամ Րաֆֆին կշնորհավորի Սերժ Սարգսյանին, կամ …
“Սա սփյուռքահայ մարդու ռոմանտիկա չէ,բայց եթե Սերժ Սարգսյանին հաջողվի բավարար թվով ձայներ հավաքել, ապա ես կզբաղեցնեմ 2-րդ տեղը, իսկ եթե 20 տարվա մեջ ՀՀ սահմանադրությանը համապատասխան ընտրություններ լինեն`ապա ես առաջինը կշնորհավորեմ, չնայած առավել հավանական է, որ ես կընդունեմ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը”,-այսօր լրագրողներին ասել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թեկնածուն շարժվեց դեպի Մատենադարանի հարթակ, որը 2008 թ. դարձել էր արմատական ընդդիմության հարթակը, բայց այսօր նույն այդ ընդդիմությունը բոլորովին այլ հարթակում է: Ինչպես է սա “Ժառանգության” առաջնորդը:
“Այս հարթակի առումով իմ զգացումները կապված են 1988 մայիսի 28-ի հետ, երբ ես նույն քարերով ու երթուղով բարձրացա և կազմեցի հայ ժողովդի պայքարի մասը, ոչ որպես հրամանատար”:
Վերջինս համոզված է, որ հայ ժողովրդի գերակշիռ մասը ընդդիմադիր է, հետևաբար ինքն էլ պետք է բարձրանա այս նույն աստիճաններով և տեր կանգնի իր պետությանը, երկրին ու ապագային:
“Բոլորս պետք է բարձրանանք հարթակ, ոչ թե սպասենք, որ ինչ որ փրկիչ մեզ առաջակի լուծումներ կամ էլ դիմի իր շուրջը հավաքվելու հորդորներով ու կոչերով: ՀՀ քաղաքացին պետք է ասի սա իմն է,` Մեսրոպ Մաշտոցը ու Հայոց գիրը”: