08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում Շարմազանովի հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱԿ-ի գործունեությանը և վստահեցրել, որ ՀԱԿ-ն այլևս այն չէ, ինչ 2008, 2009, 2010 թվականներին էր :

«Այն որ, Հայ Ազգային Կոնգրեսն արդեն երկար տարիներ ոչ թե վերելք ունի, այլ վայրէջք, փաստ է: Իրենց շտաբի պետը՝ Ալեքսանդր Արզումանյանը, առանցքային ուղեղներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը ՀԱԿ-ում չեն: Ո՞ւր են հիմա նրանք, նրանք բոլորը մի օրում, ինչպես իրենք են ասում, դարձան «հաճախորդնե՞ր»:

Չի կարելի մի մարդու հետ ճանապարհ գնալ, իսկ երբ այդ մարդիկ քո կարծիքը չկիսեն, պիտակավորել: Լրագրողի դիտարկմանը՝ ինչու եք վիրավորում ՀԱԿ-ին, Շարմազանովն արձագանքել է՝  ես քրիստոնյա մարդ եմ:

«Բոլորին էլ հարգում եմ, սիրում եմ, անկախ նրանից` իրենք ինձ սիրում են, թե ատում են, նույնիսկ ինձ ատողներին եմ  սիրում և ցանկանում եմ իրենց խոհեմություն, առողջություն, խաղաղություն, երջանկություն, բարգավաճում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ