02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քաղաքական հրեշտակ Րաֆֆին զայրացրել է Աշոտյանին

Այսօր ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է նաև ՀՊՄՀ, ինչը զայրացրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Վերջինս, Ֆեյսբուքյան իր էջում դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին, խնդրել է նրան մյուս անգամ նման հակաօրինական քայլ չանել:

”Մանկավարժական համալսարանից ճշտեցի, որ իրականում այսօր արձանագրվել է մի անօրինական և տխուր դեպք:

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատության տարածքում:
Մարդ, որ իշխանություններից ակնկալում է օրինական ընտրություններ և հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները:
Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար և, վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը:

Հույս ունենամ, որ դա այլևս չի կրկնվի:

Հ.Գ. Անահիտ Բախշյանն էլ խորհրդարանում չէ, որ գոնե ինձ հարց ուղղեր այս թեմայով…
Հ.Գ. Այս թեմայով բոլոր գրառումներս կրթագիտանախարարական են, և ոչ` քաղաքական”,-գրել է նախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ