15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հատուկ կարիքներով անձանց համար հարմարեցված ևս 10 ավտոբուս մտել է երթուղի

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին  մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու առաջարկները: Այս նախաձեռնությունն ի սկզբանե  դիտարկվել է որպես «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները,  ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:

Ընտրված երթուղիները  համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով,  որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան: Հարմարեցված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու  կարգավարական ծառայության  հեռախոսահամարը, որով  շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:

Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, և շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ Երևանի քաղաքապետարանի ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար: Այսպիսով, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև մանկասայլակներով անձանց տրանսպորտային տեղաշարժի համար վերելակներ ունեցող ավտոբուսների թիվը հասավ 20-ի:

Հիշեցնենք, որ 2014թ.  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  հատուկ կարիքներ ունեցող անձանց տրանսպորտային տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակներ են տեղադրվել 10 ավտոբուսներում: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ