10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեկնածուն հայտարարեց, որ իրեն գաղտնալսում են

‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր վերահաստատել է իր մտադրությունը` քվեարկությունից տասը օր առաջ հանել թեկնածությունը եւ նույն քայլն առաջարկել մյուս թեկնածուներին: Բանախոսը հույս է հայտնել, որ  ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը կմիանա իրեն:

Թեկնածուն հայտարարել է , որ իր եւ ընտանիքի անդամների հեռախոսազանգերը գաղտնալսվում են: Արամ Հարությունյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանին, խանգարում է իր շրջապատը:

Բանախոսը նաեւ կանխատեսումներ է արել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ Արամ Հարությունյանի, 20 տոկոս ձայն ‘’կնկարեն’’ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, վերջինիս կհաջորդի Պարույր Հայրիկյանը, իսկ նրան` Հրանտ Բագրատյանը:

Ի դեպ, Արամ Հարությունյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տվել գնալ իր վարսավիրի մոտ.’’Ես լավ վարսավիր ունեմ Վարդգես անունով’’:

 Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուներին, Արամ Հարությունյանն ասել է, որ Անդրիաս Ղուկասյանը փորձի պակաս ունի: Չնայած նրան, որ Արամ Հարությունյանը էպոսագետ Վարդան Սեդրակյանին ‘’Սասունցի Դավիթ’’ էպոսից նմանեցնում է Վերգոյին կամ Ձենով Օհանին, հուսով է, որ էպոսագետի մղումներն ազնիվ են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ