02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ազատիչը ինձ դրեց ավտոն` տարավ. սաղ մանթո էին …” . Հրապարակ

“Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի /նախկինում` ՀՀՇ-ի/ Գեւորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր”,-գրում է թերթը` ներկայացնելով վերջինիս հետ “ճեպազրույցը”:

Հարցին` ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գեւորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց. “Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը”: “Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք չի հասնի, ամենաշատը նա էր փող տալիս. ասում են` հետ է գալու, բայց ես հարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին”:

Իսկ ՀՀԿ-ում ամենաձեռնբացն ո՞վ է: “Հովիկ Արգամիչը”: Իջնում-անձա՞մբ է տալիս: “Չէ, Բագրատի միջոցով: Օր ունի, ժամ ունի, պատարագ ունի. ասել եմ, ասելու եմ` Ազատիչը կրել ա, կրելու ա”:

Իսկ Սերժ Ազատիչը փող տալի՞ս է: “Նախկինում` հա, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր. մի անգամ Ազգային ժողովի դեմից, չէ` էրկու անգամ, ինձ դրեց իր ավտոն. սաղ մանթո էին, դրեց ավտո՜ն, տարավ մինչեւ լուսաֆորը. նա միշտ շփվել է բոլորի հետ ու առայսօր շփվում է”: Չե՞ս նեղվում, որ էլ փող չի տալիս: “Բայց էսքան մարդիկ իր մարդիկ են` օգնում են”:

Ի՞նչ ես անում էդքան փողը, Գեւորգ: “Բանկը, բանկը` պետական բանկ եմ գցում. տուն էլ ունեմ, երկու հատ էլ էրեխա ունեմ: Ոչ մի շվեյցարական բանկ. Հայաստանի բանկերն ի՞նչ են եղել` մեռե՞լ են”:  Դո՞ւ ես հարուստ, թե՞ Հայաստանի օլիգարխները:

 “Ես, իրենք ի՞նչ են”: Ծառուկյա՞նն էլ:  “է` էն իմ ախպերն ա, պարոն Հայրապետյանն էլ ա ախպերս, Ալեքսանյանն էլ”: Ո՞րն է նրանցից ամենաշատ տվողը: “Չեմ ասի… պարոն Հայրապետյա՛նս”:  Ծառուկյանը կնեղանա, էլ փող չի տա: “Էդ քեզ թվում ա”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ