01 Մարտի, Saturday, 2025
KFC

Դեմիրճյանը վերադարձավ, բայց հանգստանում է. 168 ժամ

“168 ժամ”-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն երեկ առավոտյան վերադարձել է Հայաստան:

“Այս մասին մեր թղթակցին փոխանցել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է եւ հետվիրահատական որեւէ բարդություն չի առաջացել:

Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել:

“Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է”,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ հունվարի 9-ին”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ