21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիան` հայ երեխաների համար

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 24-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեցին բռնցքամարտի ոլորտում հայ-բելգիական համագործակցության մի ծրագիր, որի մեկնարկն արդեն տրվել է նախորդ տարի Բրյուսելում բելգիահայերի եւ բելգիացիների համատեղ ուժերով կամակերպված բռնցքամարտի մրցաշարով: Միջոցառման կազմակերպմանը մեծապես նպաստել է Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիան, իսկ հասույթն ուղղվելու է Հայաստանի մանկատներին, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնությանը:

Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանը պատմեց, որ Սերժ Հենդրիսի հետ իրենք արդեն հասցրել են լինել Հայաստանի մանկատներում, ծանոթանալ խնդիրներին եւ հույս հայտնեց, որ հայ-բելգիական համագործակցությունը բռցքամարտի ասպարեզում թույլ կտա պարբերական դարձնել նմանատիպ միջոցառումները, իսկ հասույթներով հնարավոր կլինի օգնել հայ կարիքավոր երեխաներին:

Բելգիացի հյուրերը նաեւ նշեցին, որ իրենք պատրաստ են օժանդակել հայ բռնցքամարտիկներին Բելգիա մեկնելու եւ այնտեղ մրցաշարերի մասնակցելու հարցում:

Արտակ Դավթյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրեց, որ Ազգային ժողովում գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբ, որը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Նրա խոսքով՝ հայ-բելգիական սպորտային համագործակցությունը, որի նպատակն է օգնել մանկատան երեխաներին, արդյունավետ նախաձեռնություն դառնալու մեծ հեռանկարներ ունի:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության հետ կապված այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ