02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անդրիաս Ղուկասյանը կսահմանափակի ԶԼՄ-ների հետ շփումները /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում: Այսօր նրան այցելել են շտապօգնության մասնագետները: Առողջական խնդիրներ չունի, ճնշումը նորմայի սահմաններում է, սակայն որոշել է սահմանափակել լրագրողների հետ շփումները:

Անդրիասը վաղվանից միայն ժամը 14:00-14:30-ն ընկած ժամանակահատվածում կշփվի լրագրողների հետ: Ինչպես մեզ ասաց նրա համակիր Աշոտ Խաչատրյանը , հացադուլի երրորդ օրվանից սկսած` այդպես է:

Այս թեկնածուն, ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը,  ակտիվ քարոզարշավ չի անում, հացադուլի է նստել ՀՀ ԳԱԱ շենքի դիմաց:  ‘’Վերջ շինծու ընտրություններին’’,-գրված է նրա պաստառի վրա:

‘’Ցուրտ էր, բայց անցկացրել եմ, ունեմ պարկ, պարկի մեջ, նորմալ է’’,-թեկնածուն պատմում է, թե ինչպես գիշերեց բաց երկնքի տալ:  Անդրիաս Ղուկասյանն ասում է, այս պայքարը կարող է արդյունք ունենալ, այնպես չէ, որ “մեր երկրում բոլորս հուսահատված ենք”:

Հացադուլավոր թեկնածուն այցելությունների պակաս չի զգում, բացի քաղաքացիներից, որոնք իրենց  զորակցությունն են հայտնում, Անդրիաս Ղուկասյանին այցելել են նաեւ ՀՀ նախագահի երեք թեկնածուներ` Արամ Հարությունյանը,  Պարույր Հայրիկյանը եւ հացադուլի փորձ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել էր, թե  կհորդորի Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը: Հետաքրքրվեցինք` լսե՞լ է պարոն Հովհաննիսյանի հորդորները: ‘’Ես ունեմ կարծիք, որ որեւէ պայքար չի կարելի թողնել կիսատ’’,- Henaran.am-ի հարցին արձագանքեց Անդրիաս Ղուկասյանը:

Ակցիային միանալու պատրաստակամություն էր հայտնել Պարույր Հայրիկյանը: Այս կապակցությամբ հացադուլավոր թեկնածուն ասաց. ’’Հացադուլը պայքարի լուրջ ձեւ է, ես գտնում եմ, որ բոլորս պետք է հարգենք այդ որոշումը: Ես չեմ գտնում, որ Պարույր Հայրիկյանը պետք է միանա ինձ, նա կարող է միանալ հանրային պահաջին` վերջ տալ շինծու ընտրություններին’’:

Անդրիաս Ղուկասյանը չմեկնաբանեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում երբեւէ հացադուլի նստած գործիչներից որեւէ մեկը պատրաստ չէ հանուն սկզբունքերի սովամահության մատնվել: Սոցիոլոգի խոսքով, այդ քայլն ընդամենը ցուցադրական քայլ է:  ’’Ինձ թվում է մեկնաբանելու կարիք չկա: Դա կարծիք է, որի հետ ես համաձայն  չեմ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքնուրույն է , նույնացենլ բոլորին, իմ կարծիքով` սոցիոլոգիական առումով սխալ է’’,- Henaran.am-ին ասաց թեկնածուն:

Մեր այցելության պահին Անդրիաս Ղուկասյանի կողքին էր ՀՀ նախագահի թեկնածու, լրագրող Նաիրա Մկրտչյանը, որն այդպես էլ չգրանցվեց ` սահմանված կարգով 8 մլն ընտրագրավը վճարել չկարողանալու պատճառով:

‘’Կարծում եմ հանրությունը, հասարակական ակտիվ ուժերը պետք է միավորեն ջանքերը պայքարի վերջնակետին հասնելու համար: Այս մեթոդն է ընտրել Անդրիասը, կարծում եմ բոլորիս նույն նպատակն է միավորում’’,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Նաիրա Մկրտչյանից հետաքրքրվեցինք, հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նախադեպը, ի՞նչ է կարծում , պայքարի այս միջոցն արդյունավե՞տ է: ‘’Եթե դատապարտվածի հոգեբանությամբ առաջնորդվենք, ի վերջո, գուցե ամեն ինչ անհաջողության մատնվի, բայց բոլորս պետք է ինչ-որ բան անենք իրավիճակը փոխելու համար: Կարծում եմ սա այն ձեւն է, որը իսկապես մարդուց ինքնազոհողություն է պահանջում’’:

Մեր նկարահանման  պահին Անդրիաս Ղուկասյանին էր այցելել նաեւ մի քաղաքացի, որը թեկնածուին Ցեղասպանության մասին իր հեղինակած գիրքը նվիրեց: Գրքի հեղինակ  Մհեր Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք, ինչպե՞ս է  վերաբերվում է հացադուլին` որպես պայքարի միջոց:

‘’Ես  պրակտիկ մարդ եմ, գտնում եմ, որ ամեն գործողություն պետք է գնահատել արդյունավետության իմաստով: Մեր հասարակության մեջ դժվար սա արդյունավետ լինի: Հնարավոր է, որ մեր հասարակության մեջ գա ու անցնի եւ ոչ ոք չնկատի, որովհետեւ մեր հասարակության մեջ բոլորը զբաղված են փող սարքելով: Մեր տարածքում պետություն գոյություն չունի` ջունգլի է, կառավարություն գոյություն չունի` ավազակախումբ  է եւ հասարակություն գոյություն չունի` ամբոխ է ’’:

Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի դարձավ, որ հացադուլի նստած Անդրիաս Ղուկասյանին այցելել է նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ