Կենդանաբանական այգու աշխատակիցներն իրենք են հեռացել
”Կենդանաբանական այգին ՀՕԱԿ-ի վրա է աշխատում, և ոչ մի ՀՕԱԿ իրավունք չունի տարածքը օտարելու, այն քաղաքապետարանի ենթակայության տակ է, ոչ մի տնօրեն չէր կարող օտարել ոչ մի տարածք”,-այսօր ասուլիսում, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ կենդանաբանական այգու տարածքը վաճառվելու է, ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա նաև անդրադարձավ այգու աշխատակիցների հեռացման մասին լուրերին և հայտնեց, որ 31 աշխատակիցներ հեռացվել են իրենց դիմումների համաձայն: Ըստ Խաչատրյանի` նախկին տնօրենի օրոք բոլոր աշխատակիցները իրենց պարտականությունները չէին կատարում, ցանկացած ժամի գալիս էին աշխատանքի ու գնում, իսկ ինքը խստացրել է կարգը, և նրանք էլ հեռացել են աշխատանքից:
Բացի վերոշյալ 31 աշխատակցից մեկ հոգի հեռացվել է տարիքի պատճառով, երկուսը կարգապահական կանոններն են խախտել: Այս պահին կենդանաբանական այգին ունի 101 աշխատակից, ևս 80-ին պետք է ընդունի: