14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետը հանձնարարել է հանրությանն իրազեկել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Երևանի քաղաքապետարանն այսօր իրականացնում է մայրաքաղաքի համար կարևորագույն նշանակության միանգամից մի քանի խոշոր վարկային ծրագիր: Ընդ որում, դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ սպասված ծրագրեր են: Այս ամենն արվում է հաշվի առնելով մեր բնակիչների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար մեր համաքաղաքացիները պետք է մշտապես իրազեկված լինեն ինչպես այս, այնպես էլ, ընդհանրապես, մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի մասին: Ըստ այդմ պարբերաբար ներկայացրեք հանրությանը կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների մասին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ