10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ հայ պաշտոնյաները չեն օգտվում համակարգչից

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ինչ մոտեցում է կիրառվում ներմուծման մասով, գոնե մենք մեր տեղական արտադրողին խթանելու քաղաքականություն պետք է իրականացնենք: ԱԺ նիստում խոսելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի մասին՝ պատգամավորն օրինակներ բերեց.

«Մինչդեռ մեր ազատ տնտեսական գոտում ստեղծված «Արմթաբ» ձեռնարկությունը ոչ միայն չի կարողանում արտահանել տարբեր տիպի խոչընդոտների պատճառով, այլև սահմանափակված է նրա մուտքը հայկական շուկա: Ինչո՞ւ կառավարությունն ու Ազգային ժողովը չեն օգտվում հայկական արտադրության համակարգիչներից»,- ԱԺ դահլիճում հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:
Նա պատմեց, որ ընկերությանը պարտադրում են ԱԱՀ վճարել, որ նոր կարողանա իրացնել իր արտադրանքը ՀՀ-ում:

«Լավ, գոնե քվոտա տվեք, որ տեղական արտադրությունը մտնի շուկա: Ուրիշ ի՞նչ ձևով պետք է կարողանանք տեղական արտադրություն զարգացնել: Եթե մենք ինքներս իբրև պետական այրեր մեր առջև դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, կամ գոնե «թողարկված է Հայաստանում» արտադրանքը չի, մենք ո՞նց պետք է ցույց տանք դրսի կազմակերպությանը, որ այ էս կազմակերպության նկատմամբ ապրանքների պահանջարկ ներկայացնի»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ