15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է ոչ թե ձուկ տալ, այլ` սովորեցնել ձուկ բռնել. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրակլան քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Նա եղավ Հայաստանի հարավային մասում` Ագարակում: Ողջունելով ագարակցիներին` Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը որպես գործող նախագահ պետք է միայն դրական բաներից խոսեր:

“Իսկ ես հիմա հայտարարում եմ` այո, կան խնդիրներ: Եվ ամենակարեւորը աղքատության հաղթահարումն է”,-ասաց իշխող կուսակցության առաջնորդը: Սերժ Սարգսյանի խոսքով`մարդկանց պետք է “ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել”: “Եթե մարդ ի վիճակի է աշխատելու, պիտի աշխատի: Ես դեմ եմ աշխատելու հնարավորություն ունեցողներին թոշակ կամ նպաստ տալուն”,-ասաց նախագահի թեկնածուն:

Նա ագարակցիներին կոչ արեց միավորել բոլոր ուժերը եւ աշխատել օրնիբուն: “Ժամանակն է լավ կյանքի, ոչ մեկը դա մեզ չի տալու, միասին ենք աշխատելու, միասին ենք երկիրը տանելու դեպի ապահով Հայաստան”,-նշեց Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ