27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղից է ծնունդով Ազատիչը. սյունեցիները ապացույց ունեն

Ծնունդով որտեղից է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Գորիսեցիների խոսքով, նրանք մի քիչ նեղսրտում են, երբ Ազատիչին ասում են ղարաբաղցի: “Ճիշտ ա, Ղարաբաղ, Հայաստան տարբերություն չկա, սաղ մեր հողն ու ջուրն ա, բայց ճիշտը մինն ա նյում”,-ասացին գորիսեցիները:

70-ամյա Սամսոն պապիկը պատմում է, որ Ազատի ընտանիքը ապրում էր Տեղ գյուղում: “Վատ տարիներ էին, ապրուստ չկար, շատ մարդիկ մեր շենան քեցին”,-ասում է նա ավելացնելով, որ 1946թ-ին Սարգսյանների ընտանիքն էլ է Տեղից տեղափոխվում Ստեփանակերտ:

“Արաբան նստեցին ու սաղով քեցին, Ազատը էնդեղ ամուսնացավ ղարաբաղցու հետ, 1954-ին էլ ծնվեց Սերժը”,- նախագահի ծննդյան թիվը մեջբերեց մեր զրուցակիցը, որ թերեւս հավատանք նրան: “Դե հիմա ես չըմ տյու ես, բալա Ազատիչը տեղըցի ա, թե ղարաբաղցի, քցի-փռնի”, -խորհուրդ տվեց նա:

Այնուամենայնիվ, Սամսոն պապի խոսքով, կարեւորը էն ա, որ “կրակոց չլինի, մեր խոխենքն էլ լավ ապրին: Դե էս մարդը հըլա որ անըմ ա … “:

Henaran.am-ի խնդրանքին տեսագրել պատմածը՝ չհամաձայնվեց: “Հինչքան օզում ըս պյաներ պատմեմ, բայց կյանքում մինակ պասպորտի հետ իմ նկարվալ”,-ասաց:

Հիշեցնենք, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը իր քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից:  Սյունիքում ընտրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները կշարունակվեն  հունվարի 23-ին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ