15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գոռ Սուջյանը լավ է տրամադրված

”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը դեռ չի ցանկանում շտապել ու մեկնաբանել իր մասնակցությունը “Եվրատեսիլ” 2013-ում: Henaran.am-ի հետ զրույցում Գոռն ասաց, որ ինքը նորմալ է տրամադրված, սակայն այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի, և դրանից հետո կարելի է խոսել մասնակցության, երգի և մյուս հարցերի մասին: ”Ժամը 9-ին ամեն ինչ ”Հայլուրով” պարզ կլինի: Ես նորմալ եմ տրամադրված”,-ասաց Գոռ Սուջյանը:

Հիշեցնենք, որ ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հայտնել էր, որ այսօր ”Հայլուրի” թողարկման ժամանակ կհայտարարվի, թե ով է Շվեդիայում Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլ 2013-ին: Սակայն հավանական թեկնածուն հենց Գոռ Սուջյանն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ