27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապահով Հայաստան բոլորն են ուզում

Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հերթական հանդիպումն անցկացրեց Գորիսում: Այստեղ նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ ՏԻՄ լիազորություններին եւ իրավասությունների զարգացմանը: Նախագահի թեկնածուն իր աշխատանքի ընթացքում համոզվել է, որ ՏԻՄ-երը միջոցներ չունեն  իրենց առջեւ դրած խնդիրները լուծելու համար:

Իր խոսքում նախագահը կարեւորեց նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը: “Չեմ ուզում առաջ ընկնել, բայց բոլոր նախադրյալները կան, որ էս տարի ճանապարհը բաժանվի տարբեր հատվածների եւ միաժամանակ սկսվի կառուցել: Դա կենսական նշանակություն ունի”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա իր խոսքում անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը` նշելով, որ սյունեցին, հատկապես գորիսեցին, գիտի խաղաղության գինը եւ ինչ է նշանակում երկրի անվտանգությունը: “Մենք ոչ մեկին թշնամի չենք համարում, բայց կդիմակայենք բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում”,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա համոզված է, որ սյունեցիների մեծ մասը պատրաստ է մի քիչ վատ ապրել, քիչ կերակրել իր զավակին, որպեսզի զինվորը լավ սնվի: 

Նախագահի թեկնածուն իր խոսքում անդրադարձավ նաեւ կրթության, առողջապահության եւ արդարադատության  ոլորտներին եւ նշեց, որ բարեփոխումներ անպայման արվելու են: 

Նախագահի թեկնածուն փաստեց, որ իր ծրագիրն այն է, ինչ բոլորն են ուզում` առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, տնտեսության զարգացում եւ անվտանգություն: “Սա է ապահով Հայաստանը, որին ձգտում ենք բոլորս”: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ