26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատճառը ԵԱՀԿ դիտորդներն են

Ներկա  ընտրական գործընթացները  նախորդ ապօրինի ընտրություններից  տարբերվում  են նրանով, որ  նաև  անմրցակցային են, այն է՝ պառլամենտական ընդդիմադիր  ուժերը  չեն մասնակցում  այս ընտրությանը՝ ասպարեզը թողնելով միայն իշխող  կուսակցությանը, հրաժարվելով անգամ, վերահսկում իրականացնելուց:   

Մեր երկրի համար այս եզակի և վտանգավոր երևույթի հիմնական պատճառը ՀՀ ընտ րությունների անցկացման հանդեպ օր-օրի ընդարձակվող և ամրապնդվող անվստահությունն  է, որը  խթանվում է իշխանությունների և միջազգային որոշ կազմակերպությունների  համագործակված ջանքերով:

Մասնավորապես, ԱԺ վերջին ընտրություններից առաջ, ընտրական օրենսգիրքը իշխող  կուսակցությունը հիմնովին փոխեց, թույլ չտալով քաղաքական ընդդիմությանը  և քաղաքացիական հասարակության այլ սուբյեկտների, մասնակցել անգամ դրա մշակմանը:

Արդյունքում, ընտրական այդ գլխավոր փաստաթուղթը չնդունվեց և չի  ընդունվում ընտրություններին շահագրգիռ մյուս մասնակիցների կողմից, այսինքն, խախտվել  է  միջազգային հանրահայտ նորմը ԸՕ մշակման և ընդունման մասին:

Սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն էլ իր հերթին, խախտելով  իր իսկ  Ձեռնարկի պահանջները ընտրությունների դիտարկման մասին /7.1.-րդ  մաս/, ԺՀՄԻԳ համապատասխան զեկույցում  չարձանագրեց այդ խախտումը՝ խթանելով ՀՀ իշխանությունների հետագա  ապօրինությունները:

Մասնավորապես, վերջիններս ոչ միայն չկատարեցին նախորդ ընտրության արդյունքներով արված ԺՀՄԻԳ առաջարկությունները, այլև՝ մերժեցին պառլամենտական ընդդիմության նախաձեռնությունն ԸՕ փոփոխությունների մասին:

Թերևս, սա հիմնական պատճառներից մեկն է, որը բերեց ընդդիմության հավանական հուսահատությանը և մեկուսացմանը ՀՀ Նախագահի այս ընտրությունից:

Ակնհայտ է նաև, որ կատարվածի հետևանքների հիմնական պատասխանտվությունն, ընկնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վրա, որն առայժմ, խնդրի շտկման փոխարեն, ինչ որ լավ ընտրությունների կոչեր է անում:

Ռուբեն Թորոսյան “ՄԻ-96”

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ