08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին, Բագրատյանն ու Հայրիկյանը խաբում են. թեկնածու

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չգիտի, թե ինչու են ակտիվ քարոզարշավ ծավալում նախագահի թեկնածուներ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

՛՛Չեմ ուզում որակել, թե ինչն է նրանց մոտիվացիան, բայց առանց ընտրությունները  իրավաչափ դարձնելու նրանց մասնակցությունը քարոզարշավին անիմաստ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Ի դեպ, վերջինս չի մասնակցելու քարոզարշավին, միայն հանդիպումներ է ունենալու արտասահմանյան դիտորդների հետ, հայտարարություններով է հանդես գալու: Նախագահի թեկնածուն նաև նշեց, որ վեոնշյալ թեկնածուները խաբում են հասարակությանը: ՛՛Նրանք խոստումներ են տալիս՝ չկարողանալով առաջին խոստումն իրականացնել, այսինքն՝ ընտրվել՛՛,-նկատեց ԼՂՀ նախկին պաշտոնյան:

Հարցին, թե ինչով է ինքը պայմանավորում այն հանգամանքը, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում գովաբանել էր միայն Հրանտ Բագրատյանին, Հովհաննիսյանին ու Հայրիկյանին, պատասխանեց. ՛՛Գուցե անձնական է նախագահի գովեստը նրանց նկատմամբ՛՛: Մելիքյանի համոզմամբ՝ այդ երեք թեկնածուները հնարավորություն տվեցին Սերժ Սարգսյանին ընտրությունները լեգիտիմ դարձնել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ