04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր դատախազն ընդունեց ԱՊՀ դիտորդներին

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի՝ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլոյի գլխավորած պատվիրակությանը։

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումներին արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն  վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար,  որի համակարգումն իրականացնելու է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ աշխատանքային խումբը գործելու է հրապարակային եւ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների եւ դրանց կապակցությամբ իրականացված քննության արդյունքների  մասին:

«Դատախազությունը վճռական ու պատրաստակամ է` հետամուտ լինելու հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը կարեւորել է նաեւ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ դրանց թվում ընդգծելով ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին հանրությանն իրազեկելը։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ