10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ը հարցը իր վրայից գցել է. Արման Մելիքյանը դադարեցնում է քարոզարշավը

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, հնարավոր է, ինքաբացարկ հայտարարի: ՛՛Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից մինչև փետրվարի ութի ժամը տասը ներառյալ, և լքել ասպարեզը, դա նշանակում է, որ իմ անունը չի լինի թեկնածուների թվում, բայց ամեն դեպքում ընտրությունները տեղի կունենան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիքյանը:

՛՛Կարող ենք նաև ընտրությունները անվավեր հայտարարել նախօրեին, անկախ նրանից, որ իմ անունը կա և ինչպիսին կլինի արդյունքը: Ես ոչինչ չեմ բացառում՛՛,-շարունակեց նախագահի թեկնածուն: Նա ընդգծեց, որ ինքը ակտիվ քարոզարշավի չի մասնակցի այլ թեկնածուների նման, քանի որ վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են: Այդ պատճառով էլ Մելիքյանը ավելի վաղ դիմել է ԿԸՀ-ին, սակայն վերջինիս դիմումը մերժվել է:

՛՛ԿԸՀ-ի պատասխանը գնահատում եմ երկակի, այն զլացել է կատարել իր վրա դրված պարտականությունները, փորձել է հարցը իր վրայից գցել: Ես դրական եմ համարում, որ ԿԸՀ-ը վերահասցեագրեց մեր դիմումը ոստիկանությանը՛՛,-նշեց թեկնածուն:

՛՛Մենք մեր քարոզարշավն սկսեցինք հայտարարությամբ, որ քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինաչափության խնդիրը, մենք քաղաքական տնտեսական և սոցիալական ծրագրերի մասով դադարեցնում ենք մեր քարոզարշավը: Եթե այս իրավիճակը չփոխվի, ընտրություններին մասնակցելն անիմաստ է ՛՛,-հայտարարեց թեկնածուն ու խնդրեց դա չընդունել որպես մարտահրավեր կամ որևէ մեկին մրոտելու փորձ:

Հիշեցնենք, Արման Մելիքյանը դիմել էր ԿԸՀ-ին պահանջելով տրամադրել ՀՀ-ից հեռացած քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ տվյալներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ