24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է ստանում զինվորը. կրոնական հողի վրա վտանգավոր ձևակերպումներ

«Ես չեմ հասկանում` ոնց է ՊՆ-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն, օրինակ՝ նա ով այլադավան է, նրան տրվում է իրավունք հրաժարվել հրազեն կրելուց, դա պարզապես «լյապ է» : Ստացվում է, եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, մի վերաբերմունք է, եթե այլադավան ես, ապա կյանքին չսպառնացող, ըստ երևույթին, ավելի լավ վերաբերմունք է»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը մտահոգություն հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով՝ նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ. «Սա րոպեական նախագիծ է, ֆրագմենտ է ու չի կարող դիտարկվել որպես սիստեմ»: Բագրատյանը հարցադրում արեց, թե ի՞նչ է ստանում այդ դեպքում հասարակ զինվորը, երբ վտանգում է իր կյանքը.

«43 տարի հետո նա պիտի թոշակ ստանա: Թե ինչ կմնա այդ ժամանակ՝ անհասականալի է: Թող լինի այս նախագիծը, սակայն, երբ վաղը մենք մոտենանք համակարգային լուծման՝ կհասկանանք, որ այս ֆրագմենտային լուծումը խանգարում է մեզ: Երեկ գիշերը ևս մեկ զոհ ենք ունեցել սահմանին՝ այս անգամ էլ ավելի մեծ տրամաչափի զինամթերքի կիրառմամբ: Հետևաբար, ես կոչ եմ անում, որ այս հարցերն ավեի լուրջ ու խորը լուծումներ ստանան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ