28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտրակեղծիքների մասին խոսակցությունները պետք է լինեն փաստային. Հերմինե Նաղդալյան

«Ընտրակեղծիքների և խախտումների մասին խոսակցությունները պետք է լինեն հստակ և առարկայական, փաստային»,-այսօր՝դեկտեմբերի 9-ին  Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին` ասաց  ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը:

«Այն իներցիոն խոսակցությունը, սպասելիքները կամ պատրանքները, որ որոշ քաղաքական ուժեր կարող էին ունենալ, և որ կան մեր հիշողության մեջ, դա ընդհանուր խոսակցություն է, որը ոչինչ չի ասում: Իսկ կոնկրետ խոսակցությունն այն է, ինչ այսօր ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ հավաքված են բոլոր բողոքները և կատարվում է աշխատանք», – փաստեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով մի քանի ընտրատարածքում արված վերահաշվարկներին` Նաղդալյանը նշեց, որ դրանք էական փոփոխությունների չեն հանգեցրել:

Հերմինե Նաղդալյանի փոխանցմամբ` նախկինում եղած ընտրությունների հետ համեմատականներ անցկացնելով` այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ