05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վախենում են Զաքարյանը փախչի

Ազգային ժողովի նիստի մեկնարկից առաջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ օրակարգում ընդգրկված Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կարող է ներկա չգտնվել: Փաշինյանը նշեց, որ ՎՊ կայքում երեկ գրվել էր, որ Զաքարյանը գտնվում է Արաբական էմիրություններում, հետևաբար եթե զեկույցը քննարկվի, ապա վերջինս ներկա չի գտնվի:

Փաշինյանը հորդորեց նախ պարզել, թե որտեղ է ՎՊ նախագահը, ապա պահանջեց հարցը հետաձգել, որպեսզի վերջինս անձամբ ներկայացնի զեկույցը: Հիշեցնենք, վերջին երկու զեկույցների քննարկումների ժամանակ Զաքարյանն այս կամ այն պատճառաբանություններով ներկա չի եղել քննարկմանը` առաջացնելով պատգամավորների դժգոհությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ