25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Դեդին դեռեւս հողին չեն հանձնել, բայց նրա հետնորդն արդեն հայտնի է

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի դին տեղափոխող ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարել Դոնեցկում, քանի որ նրան թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան, ետ է վերադարձել Մոսկվա, հաղորդում է “Интерфакс”-ը: Ըստ աղբյուրի` Հասանին կթաղեն Դանիլովյան գերեզմանատանը, սակայն գերեզմանատան աշխատակիցը հայտնել է, որ նրա հարազատներն իրենց չեն դիմել: 

Ըստ “Газете.Ru”-ի` հնարավոր է, որ հուղարկավորությունը լինի Տրոեկուրովյան գերեզմանատանը, սակայն կայքը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

Դեդ Հասանին ամենայն հավանականությամբ կփոխարինի նրա զարմիկը` Դմիտրի Չանտուրիան, ով  հայտնի է Միրոն անունով, քանի որ նա է հենց կազմակերպել Հասանի հոգեհանգստի արարողությունը, իսկ դա ընդունված  կարգ է քրեական աշխարհում:

Իդեպ, սպանության հետաքննությունն անցկացնող քննիչները կասկածներ ունեն, որ զենքը եւ վարձու մարդասպանը, ով սպանել է Հասանին, Տաջիկստանից են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ