19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Զուրաբյանը ժամանակ է խնդրում /վիդեո/

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրակեղծիքների փաստերը ծով են, որոնք ՀԱԿ-ն առաջիկայում կներկայացնի:

Երբ լրագրողները փորձեցին հետաքրքվել, թե մասնավորապես ինչ փաստերի է ՀԱԿ-ը տիրապետում՝ Զուրաբյանը նախ հղում արեց լրատվամիջոցների հրապարակումներին, ապա ասաց`պետք է թույլ տալ, որ ժամանակ անցնի:

«Թույլ տվեք, որ մենք այդ փաստերը հրապարակենք, նախ բազմաթիվ փաստեր «ոչ»-ի էջում արդեն հրապարակված են: Երկրորդը՝ արձանագրությունների ներկայացման համար կա ընթացակարգ, թույլ տվեք, որ անցնենք այդ ընթացակարգով: Եթե մի քիչ համբերությամբ զինվեք, կտեսնեք»:

Հիշեցնենք ԱԺ ՀԱԿ խմակցության նախագահը հայտարարել է, թե կես միլիոն ձայն հանրաքվեին կեղծվել է, ինչին արձագանքելով` ՀՀԿ խոսնակը պահանջել է հրապարակել 500 հազար կեղծիքի մասին փաստերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ