09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահի թեկնածուն դեռ չի նշում հացադուլի վայրը

Քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավին: Նա այդ օրը առավոտվանից անժամկետ հացադուլ է հայտարարելու: Նա դիմել էր ԿԸՀ-ին` անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը:

Սակայն հանձնաժողովը մերժել  է: “Նախ ԿԸՀ-ն որոշում չի ընդունել, որ վիճարկեմ դատարանում, բայց որոշման դեպքում էլ անիմաստ է: ԿԸՀ-ն էլ, դատարանն էլ նույն պետությունն են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Թե որտեղ կոնկրետ հացադուլի նստելու` թեկնածուն չասաց: Միայն ավելացրեց, որ կլինի հրապարակային վայրում եւ բոլորը կիմանան:

Ղուկասյանը համաձայն չէ այն մեծ բանակի հետ, որ ասում են  հացադուլը բան չի փոխելու:”Ես լրիվ  քաղաքական այլ կուրս ունեմ` արա եւ դու կփոխես իրավիճակը”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ