06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայասատանի սամբիստները սատարելու են Սերժ Սարգսյանին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի 2013թ. հունվարի 15-ի նիստում, ի շարս կազմակերպչական եւ ուսումնամարզական հարցերի, քննարկվեց նաեւ սույն թվականի փետրվարի 18-ին անցկացվելիք` ՀՀ նախագահի ընտրության հարցի շուրջ ֆեդերացիայի անդամների քաղաքացիական դիրքորոշման հարցը:

Կարծիքների փոխանակումից հետո, գործկոմի անդամները, գրեթե առանց բացառության, որոշում կայացրեցին ընտրություններում քվեարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, հաշվի առնելով ոչ միայն նախագահի քաղաքական փորձառությունը, հարուստ կենսագրությունն ու տարվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը, այլեւ Սերժ Սարգսյանի՝ հայկական սպորտի հանդեպ տեւական ցուցաբերած սրտացավ ու մտահոգ վերաբերմունքը:

Հայկական սամբոյի բազմահազարանոց ընտանիքը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ի զորու է առաջիկա հինգ տարիներին ղեկավարել հայոց պետությունն այնպես, որպեսզի երկիրը զարգանա, ժողովուրդն էապես զգա կյանքի պայմանների բարելավումը, հայկական սպորտն էլ, այդ թվում սամբո մարզաձեւը, շնորհիվ ջերմ եւ հատուկ ուշադրության, միջազգային ասպարեզներում արձանագրի նոր եւ ավելի մեծ բարձունքներ՝ ի փառս Հայաստան երկրի եւ հայ ժողովրդի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ