26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտում. սոլյարին շատ ավելի վտանգավոր է

Պարզվում է, որ սոլյարին ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում: Մասնագետները պարզել նե, որ այն կրկնակի անգամ ավելի շատ վնասակար նյութեր է արձակում, քան թույլատրելի սահմանն է, հաղորդում է “Raut”-ը: Սոլյարիի 10 րոպեն 2 անգամ ավելի մեծ հավանականությամբ է առաջացնում մաշկի քաղցկեղ, քան Միջերկրական ծովի ափին կես օր պառկելը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ սոլյարին նույնքան վնասակար է, որքան ծխախոտը: Այն համարվում է քաղցկեղ առաջացնող ամենավտանգավոր սովորություններից մեկը: Սակայն մինչ այժմ ամբողջական տեղեկություն չէր ներկայացվում այն մասին, թե որքան վտանգավոր է այն: 

Որոշ երկրներում գործում է օրենք, որն արգելում է 18 տարեկանից ցածր անձանց սոլյարի ընդունել: Չնայած օրենքը դժվար է կիրառելը, քանի որ սոլյարիները ոչ միայն գեղեցկության սրահներում են, այլ նաեւ սպորտդահլիճներում, հյուրանոցներում եւ այլուր, որտեղ ամբողջական վերահսկողություն չկա:

Այդ հետազոտությունն անցկացրած մասնագետները նշել են, որ սոլյարիների խնդրի վրա քիչ է ուշադրություն դարձվում: Ստուգված սոլյարիներն 90 տոկոսով ավելի շատ վնասակար նյութեր են արձակում, քան թույատրված է Եվրամիության կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ