27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի թեկնածուների ունեցվածքը. ուշագրավ մանրամասներ

ԿԸՀ-ն հրապարակել նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Դրանք առայժմ ներկայացրել է 4 թեկնածու. Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Վարդան Սեդրակյան:

Այսպես. Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նա Ստեփանակերտում ունի 96 քառ. մետր բնակարան, 1992 թվականի թողարկման ՛՛Միցուբիշի Մոնտերո՛՛ ավտոմեքենա:

 Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 18-20-րդ դարերի հնաոճ իրեր՝ արձանիկներ, քանդակներ եւ այլն , կտավների հավաքածու /Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր. Քոչար, Կոջոյան, Աբեղյան/, ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ: Նրա  տարեկան աշխատավարձը կազմում է 3,898, 800 դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ:

Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մոտ 600 քառ. մետր մակերեսով սեփական տուն ունի եւ 3 բնակարան Երեւանում: Ավտոմեքենան 1993թ. թողարկման ՛՛Nissan X trail՛՛ է: Բագրատյանը աշխատավարձ է ստանում ՀՀ ԱԺ-ից (2180980 դրամ), Ռուս-հայկական համալսարանից (1073900 դրամ), Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկային գործի համալսարանից (91439 հրիվնա), Pernod-Ricard (9400 եվրո) և «Ասմուս Ռոնտե» (7342000 դրամ) ընկերությունից: Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 65.000 ԱՄՆ դոլար:

՛՛Ժառանգության՛՛ Րաֆֆի Հովհաննիսյանը  անշարժ գույք ունի Երևանի Նորքի և Երզնկյան փողոցներում: Ավտոմեքենան Գազ 311000 մակնիշի է: Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 402.000 դրամ և 51.000 ԱՄՆ դոլար:

 Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով հիշեցնենք, գործազուրկ է, հայտարարագրել է մի քանի հողամասեր Կոտայքի մարզում, անասնագոմ,  Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում: Ավտոմեքենան 2011 թվականի թողարկման Միցուբիշի Outlander 3.0 մակնիշի թեթև մարդատար է: Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սեդրակյանը թանկարժեք գույք չունի:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ