04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ինձ զարմացնում է ընտրախախտումների վերաբերյալ նույն 1995 թվականի տիպի անկեղծ զարմանքը

Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինձ զարմացնում է ընտրախախտումների վերաբերյալ նույն 1995 թվականի տիպի անկեղծ զարմանքը:
Անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի սեփականաշնորհում, իսկ ձեռք բերված ունեցվածքի անձեռնմխեիությունն էլ օրենքների չգոյության պատճառով հնարավոր չէ ապահովել, ու նաև չկան ընտրությունների արդարությունը վերահսկող պետական անկախ կառույցներ, ընտրություններ հնարավոր չեն:
Հնարավոր չեն:
Հնարավոր չեն:
Նման իրավիճակում իշխանությունները փոխել հնարավոր է
ա/ հեղափոխությամբ, որի համար որոշակի հատկանիշներով ժողովուրդ է անհրաժեշտ կամ էլ ժողովրդին ափերից հանելու ունակ առաջնորդ,
բ/ իրավիճակը հաշվի առնող, երկիրն աստիճանական փոփոխությունների տանող քայերի համակարգ կիրառելով: Սրա համար հույզերը կառավարելու ունակ, ոչ ամբոխահաճ, խորատես մտածողներ են պետք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ