27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը` կամային կերպար, Րաֆֆին` ազգային. մյուսները…

Կա 3 հոգեբանական գործոն, որոնց վրա են հիմնվում քաղաքական գործիչները իրենց իմիջը ստեղծելիս: Դրանք են ինտելեկտուալ պաշարը, բարոյահոգեբանականը և կամային բաղադրիչը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Իզաբելլա Ղազարյանը այս երեք գործոններով փորձեց ներկայացնել նախագահի 8 թեկնածուներին:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում, ըստ հոգեբանի, շեշտը դրված է կամայինի վրա: ”Նրա հետ թիմն աշխատում է որպես մարդ համակարգ, նրա մեջ շեշտը դնում են կամայինի վրա, որպես առաջնային գալիս է նրա կամքը”,-ասաց նա:

”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին ներկայացնում են` շեշտը դնելով ինտելեկտուալ ոլորտի վրա: ”Վկայակոչում են նրա կոչումները, այսինքն` ներկայացնում են որպես մարդ, որի ինտելեկտը շատ ուժեղ աշխատում է”:

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը բարոյական-հոգևոր արժեքներ կրող քաղաքական գործիչներ են, ովքեր շեշտը դնում են ազգային հոգևոր գաղափախախոսութան վրա: 

Իզաբելլա Ղազարյանի խոսքով` մյուս թեկնածուները հոգեբանական ֆոնն են ապահովում: ”Նրանց վրա է ընկնում հոգեբանական կողմը, նրանք ինչ-որ բոյկոտ են հայտարարում. քանի որ ճանաչելի չեն, իրենց պետք է առանձին գիծ, որը կտպավորվի, և բոյկոտն էլ լավագույն եղանակն է”,-ասաց հոգեբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ