04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դեդ Հասանին փոխարինող չորս թեկնածու կա

Քրեական հեղինակություն Դեդ Հասանը շատ է եղել Հայաստանում և նրա սպանությունը հնարավոր է անդրադարձ ունենա նաև Հայաստանի վրա, քանի որ Հասանը շատ լավ հարաբերությունների մեջ էր մեր երկրի հետ, իսկ հաջորդը միգուցե և այդքան լավ հարաբերություններ չունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց գրող, քրեաագետ Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ գողական աշխարհի ներկայացուցիչները Հայաստանում վերահսկում են հիմնականում տնտեսական ոլորտը, բանկերը, շինարարությունը, արտահանումը, ներմուծումը:

Հարցին, թե ում է կասկածում Գալոյանը Հասանի սպանության մեջ, պատասխանեց, որ իր հիմնական կասկածները մեկ այլ հեղինակության՝ Տարոյի վրա է: 

Ռուսական աշխարհում մի քանի տարի առաջ սկսվեց կրիմինալ աշխարհի բաժանումը, պայքարը սրվել է սլավոնական և վրացական թևերի միջև: Պատերազմը սկսվել է 2006-ին, այն համարյա մոտենում է իր հանգուցալուծմանը: Գալոյանը չի կասկածում, որ Հասանի սպանության հետևում ադրբեջանցի հեղինակություններն են կանգնած:  

՛՛Շատ արդբեջանցի հեղինակություններ են եղել, բայց նրանք որպես առանձին խմբավորում դեռևս այդքան ուժ չունեն՛՛,-նկատեց Գալոյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս չի կասկածվում նրա սպանության մեջ: Իսկ այն, որ Պուտինի անունը ևս շրջանառվում էր, ըստ Գալոյանի, բացատրվում է հետևյալ կերպ. ՛՛Այս աշխարհի հեղինակությունների վարկաբեկման համար հակառակ կողմը միշտ կապում է նրանց անունը իշխանությունների հետ, ասում են նա Պուտինի մարդն է գցելով  նրա հեղինակությունը՛՛:

Իսկ ով կփոխարինի Հասանին: ՛՛Արքայի աթոռը երբեք թափուր չի մնում, երբ Յապոնչիկի սպանությունը բեմադրվեց, անմիջապես առաջին գիծ եկավ Դեդ Հասանը, նրան փոխարինողներ կան և կլինեն, այսօր շրջանառվում է չորս անուն՛՛,-եզրափակեց Սերգեյ Գալոյանը: 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ