07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ընդունելություն ԱԳՆ-ում

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար տիկին Կարին Վոլդսեթին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ կարեւորեց այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը:

Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց ՀՀ ԱԳՆ պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ