19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Ինչո՞վ է Աշոտյանն ավելի»

«Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիտարկել է քարոզչության հավասար պայմանների խախտումներ, որոնք առավելապես վերաբերվում են հեռուստատեսային լրատվամիջոցներին:

Իրավաբանը պարզաբանեց, որ խոսքը գնում է այն մասին, որ Հ1-ով հեռարձակվող «Եռանկյունի» հեռուստաբանավեճի հաղորդավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, ով միաժամանակ ՀՀԿ փոխնախագահն է, հետևաբար, «այո»-ի կողմնակից: Հակոբյանը նշեց, որ միևնույն ժամանակ «ոչ»-ի և ոչ մի ներկայացուցչին հնարավորություն չի ընձեռնվել հաղորդում վարել:

«Բացի այդ, այլ հեռուստատեսություններով հեռարձակվող այլ հաղորդումներին հեռուստատեսային մեկնաբաններըը դրսևորում են ակնհայտ կողմնակալություն, ինչը երևում է նրանց ձևակերպած հարցերից, ինչպես նաև եզրափակիչ խոսքը տրվում է «այո»-ի կողմնակիցներին հատկապես ՀՀԿ-ական ներկայացուցչներին»,- ասաց իրավաբանը՝ որպես օրինակ բերելով «Արարատ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հաղորդումներից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ