29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հաշմանդամություն ունեցող անձինք` ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը հերթական անգամ այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետի կողմից առավել կարիքավոր 110 շահառուների տրամադրել   դրամական աջակցություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ու քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են, իսկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետին: Այդպիսի ծրագրերից էր վերջերս Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացումը, որը շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, շարժումների լեզվով հաղորդակցվել և ստանալ անհրաժեշտ օգնություն:

Հատկանշվել է նաև փաստը, որ քաղաքապետարանը սերտ համագործակցություն է ծավալել ինչպես շահառուների, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:  Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ու   Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն իրենց և  շահառուների անունից շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին` կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի ու լուծված խնդիրների համար, առանձնահատուկ շեշտելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեկամական ու բարյացակամ վերաբերմունքը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ ոլորտի դեռևս չլուծված խնդիրներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթությունների թվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ