Օրենքի նախագիծով ՀՀ-ում ներդրվում է բարոյական վնասի հատուցման ինստիտուտ.Արփինե Հովհաննիսյան
Կառավարությունն այսօր հասատատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներւմ փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց,որ ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել:
«Մասնավորապես 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչը առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ-ներ։
Նրանց նպատակն էր՝ ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,-ասաց նախարարը։
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր ներկայացված փաթեթը քննարկված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և նրանց բոլոր առաջարկությունները հաշվի են առնված։
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը, կարևորեով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումնրը ու մասնագիտական տեսակետները, նրկայացնում է նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություննրի զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ ծրագիր։
«Նախագծով մի շարք նորամուծություններ են առաջարկվում, մասնավորապես կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավրության ընդլայնումը, ինչը կարող հիմնարար նշանակություն ունենալ նրանք ինքնուրույնության և ֆինասական կայունության համար»,-ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը կարևորեց նախագծավ առաջարկվող ՀԿ-ների հաշվետվողողականության բարձրացումը։ «Ընդ որում տարանջատում է դրվում հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող ՀԿ-ների և այլ աղբյուրներից սնվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև։ ՀԿ-ների արագ գրանցումը կարևոր նշանակություն կունենա հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»,-ասաց նա։