07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ջերմաստիճանի կտրուկ անկում և ձյուն

Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում:

Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ