14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տարոնն էլ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է ուղղել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:

“Ցավով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Նարեկացու, Քուչակի, Թումանյանի, Իսահակյանի, Սեւակի ու Շիրազի իմաստնության արձագանքը սերունդներին փոխանցողն ու դաստիարակողը եղավ մեծն վարպետ Աբաջյանը:

Վարպետինն է հայ ասմունքի դափնին: Տարիներ շարունակ օտարության մեջ նա շեփորեց հայի ազատատենչ ոգին եւ նպաստեց մեր բոլորիս միասնական ուժի ձեւավորմանն ու ամրապնդմանը:

Նշանակալից էր Վլադիմիր Աբաջյանի դերը մեր հայ արվեստասեր եւ արվեստաճանաչ հասարակությունում։

Հայ թատերամշակույթը եւ կինոն, հիրավի, մեծ կորուստ կրեցին: Խոր վշտով ցավակցում եմ վարպետի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաեւ հայ արվեստասեր հասարակության նրա բազմահազար երկրպագուներին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ