Ո՞վ եք դուք ու ո՞վ է Սերժ Սարգսյանը
Սահմանադրական փոփոխությունների ՛՛Ոչ՛՛- ի ճամբարում կա մի զանգված, որը ասես աֆրիկյան երկրներից, կամ էլ այսօրեական իսլամիստ ահաբեչական խմբավորումներից լինի՝ ոչ ադեկվատ տեռորիստական դրսևորումների առումով։ Հիրավի դա այդպես է, ի՜նչ կլինի կամ չի լինի, մեկ էլ քաղաքական ողբը սկսվում է։ ՀՀ նախագահը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ողբ, ՀՀ վարչապետն է ինչ-որ բան ասում՝ դարձյալ ողբ, հիմա էլ մարզային քարոզարշավն են ինքնափիառի կամ շոուիի վերածել՝ ողբի միջոցով:
Չէ որ դուք բոլորդ եք խոսել խորհրդարանական կառավարման համակարգի, բացառապես համամասնական ընտրակարգով խորհրդարանի ձևավորման, դատական համակարգի սահմանադրական հիմնադրույթների բարեփոխումների մասին, իսկ հիմա քանի որ նախաձեռնությունը ձերը չէ, գտնվում եք հիստերիկ կոնվուլսիաների մեջ:
Տհաճ է, երբ ձեր մթագնած ուղեղներին ինչ փչում ա՝ դուրս եք տալիս: Իսկ մի պահ, մի վայրկյան, ինքներդ ձեզ երբևիցե հարցրե՞լ եք, թե ո՞վ եք դուք ու ո՞վ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բացի այն, որ նա Արցախի հերոս է, մեր ազատագրական պայքարի խորհրդանիշներից, նրա 1/1000-րդի չափ արած ունե՞ք Հայաստանի և Արցախի ու հայ ժողովրդի համար։ Եթե ունեք, գաղտնիք մի պահեք, ասեք իմանանք …