03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ցուցարարներին ոստիկանությունը թույլ չի տալիս տեղաշարժվել

Մոտ կես ժամ քննարկելուց հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները որոշեցին Հանրապետության փողոցով վերադառանալ Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարներն իրենց հետ տանեն ավտոմեքենան, որտեղ բարձրախոսները եւ շարժական անիվների վրա ամրացված պաստառներն են:

Ցուցարարները շարունակում են կանգնած մնալ Հանրապետության փողոցում: Նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանները թույլ տան արտոնված հավաքի մասնակիցներին շարժվել առաջ:

Ժիրայր Սեֆիլյանը բարձրացավ մեքենայի վրա, կոչ արեց բոլորին մնալ իրենց տեղերում` հայտարարելով, որ ակցիան շարունակելու են այդտեղ այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանությունը թույլ չտա ավտոմեքենային շարժվել։

Այս պահին Հանրապետության փողոցում իշխանափոխության կոչեր են հնչում, հաղորդում է մեր թղթակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ