25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը եղել և մնում է հմուտ ղեկավար. Համլետ Հարությունյան

Նախագահի որեւէ թեկնածու չի անցել ՀՀԿ թեկնածուի անցած ճանապարհը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով, բացի գործող նախագահից, մյուս թեկնածուները ՀՀ առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայել չեն կարող:

Ըստ բանախոսի` Սերժ Սարգսյանն անցել է  պատերազմի բովով եւ իր անհատական հատկանիշներով մրցակից չունի: ‘’ Սերժ Սարգսյանը եղել և մնում է հմուտ ղեկավար: Նա վերջին հինգ տարիներին արդարացրել է իրեն բոլոր բնագավառներում’’,-նշեց Հարությունյանը:

Հանրապետական պատգամավորն ասաց, որ հարգում է բոլոր թեկնածուներին, բայց նույնը նրանց մասին չի կարող ասել.’’ Օրինակ, ես չեմ տեսել պատերազմի բովում Րաֆֆի Հովհաննիսյանին’’:

Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահին, Հարությունյանն ասաց. ’’ Քոչարյանն էլ է անցել պատերազմի բովով: Մեր երեք նախագահներին էլ պետք է գնահատենք  իրենց դրական գործերով և թերություններով: Ամեն մեկն իր պատմական առաքելությունն իրականացրել է: Մենք միշտ մեղադրում ենք անձերին, բայց ժամանակաշրջանին երբեք չենք մեղադրում’’:

ՀՀԿ-ական պատգամավորը չմեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի վերջին  հարցազրույցը` նշելով, որ ծանոթ չէ դրան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ