08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բռնաբարելու սպառնալիքի գինը. որոշումն արդեն կայացված է

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը և հրապարակվել որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

«Որոշել ենք, որ խախտվել է ԱԺ կանոնակարգի մասին օրենքի 6,1 «է» կետը, այն է՝ պատգամավորին ոչ վայել պահվածքի դրսևորում»,- ասաց Բաբայանը: Նկատենք, այս որոշմամբ հանձնաժողովը իրավունք ունի միայն արձանագրել, քանի որ իրավաբանական այլ լիազորություններով օժտված չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ