26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահ դառնալը ՛՛վերելակ չէ՛՛

՛՛2003-ի ընտրություններին Արամ Հարությունյանը հավաքել էր 1300 ձայն, 2008-ին 2900 ձայն,  9 ընտրություն հետո նա կհասնի նախագահական մակարդակի ձայների՛՛,-այսօր  ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ձայների ընտրական հնարավորությունների վերաբերյալ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  

Վերջինիս կանխատեսմամբ՝ Արամ Հարությունյանն այս անգամ էլ չի կարող հաղթահարել հինգ տոկոսի շեմը:  Շեմը չի կարող հաղթահարել նաև նախագահի մեկ այլ թեկնածու՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  ՛՛Հայրիկյանի ձայների մեջ ևս նվազում կա, լուրջ հավակնորդները գործող նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են, Բագրատյանը ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ձայների վրա է հենվելու, Հայրիկյանը հիշողություններ ունեցողների  մոտ տեղ կունենա, իսկ էպոսագետները կմնան մեկ տոկոսի սահմաններում՛՛,-հայտնեց սոցիոլոգը:

Ադիբեկյանի համոզմամբ՝ այն, որ ՛՛կեղծ՛՛ թեկնածուներն առաջադրվում են, մանկամտության հետևանք է: ՛՛Մարդիկ չեն պատկերացնում, որ նախագահ դառնալը վերելակ չէ, որ բարձրանաս վերև, կամ հիվանդություն է, մարդիկ կան, որ մտնում են ազնիվ փրկարարների դերակատարության մեջ՛՛,-բացատրեց սոցիոլոգը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ