08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ կտեղա առաջին ձյունը Երևանում

«Դեկտեմբերի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Ամսի 3-ին Երևանում կտեղա առաջին ձյունը: Ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջանաններում ՝ անձրևի տեսքով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 2-ին կդիտվի տեղումների դադար, սակայն դեկտեմբերի 3-ի գիշերը Սկանդինավիայի տարածքից հանրապետություն ներխուժող ցուրտ մթնոլորտային ճակատը կառաջացնի եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ:

«Կրկին կսկսվեն տեղումներ՝ արդեն ամենուրեք ձյան տեսքով: Կդիտվի քամիների ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Լեռնային շրջաններում եւ լեռնանցքերում սպասվում է բուք, ցածր տեսանելիույթուն, մերկասառույց: Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Դեկտեմբերի 3-ի գիշերը Երևանում  սպասվում է -1….+1, ցերեկը՝ 0-ին մոտ»,- մանրամասնեց Սուրենյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ