24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Բացառելու են ընտրակաշառքը

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություննեն որակապես տարբերվելու են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Ըստ բանախոսի բացառվելու է ընտրակաշառքը: ‘’Այս ընտրություններն այլ որակի են լինելու և որևիցե նման քայլ, որը կարատավորի դրանք և կփորձի ստվերել դրանց թափանցիկությունը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ’’,-հայտարարել է Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը նկատել է, որ ընտրական շրջանում ‘’արջի  ծառայություն’’ մատուցողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ եւ լրատվամիջոցներին կոչ արել` ընտրակաշառքի դեպքերի մասին բարձրաձայնել:

Անդրադառնալով նախագահի թեկնածուներին, ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք է հայտնել , որ գործող  նախագահի կողքին կարելի է առանձնացնել միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու նաև Պարույր Հայրիկյանին, որոնք անցած ճանապարհ եւքաղաքական կենսագրություն ունեն, իսկ մյուս թեկնածուները, ըստ բանախոսի քաղաքական կապիտալ չունեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ