06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սև ցուցակի» պաշտոնյաների հետևից էին գնալու

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության կողմից վնասազերծված զինված խմբի անդամների գործով դռնփակ քննարկումը:

Կալանավորվածների  հարազատները դատարան էին եկել ու պնդում էին, որ իրենց հարազատները  անմեղ են, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել կամ «լավ սարքած մի բան»: Իրավապահներին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրը փոխանցում է, խուզարկության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձանց երկու տասնյակը գերազանցող «սև ցուցակ», որոնց «հետևից պետք է գնային` այսինքն` վերացնեին»: Մեր զրուցակիցը նշեց, որ Արթուր Վարդանյանի հավաքած խմբավորումը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունեցել հասարակական գործիչների հետ` հրավիրել է վերջիններիս քաղաքական քննարկումների` փորձով կիսվելու:

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ